Մանկավարժական աշխատողների ճամբարի երրորդ օրը

Այսօր մանկավարժական աշխատողների ճամբարի 3-րդ օրն էր։ Հյուսիսում օրը շատ հագեցած էր, քանի որ այսօր «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մասնակիցները Հյուսիսում էին։ Մեկնարկեց նաև առաջին, երկրորդ և երրորդ դասարանների մուտքի ճամբարները։ Նրանք բարևախաղի միջոցով ծանոթացան, Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում ընկեր Ալիսի հետ կավով աշխատեցին, նախաճաշեցին, որից հետո մի լավ լողացին և միմյանց հաջողություն մաղթեցին՝ հաջորդ օրը նորից հանդիպելու ակնկալիքով։

Օգոստոսյան մուտքի ճամբարի տեսանյութ՝

Տեսանյութը՝ Անուշ Աթայանի

Նկարաշար՝

Այս ամենին զուգահեռ դասավանդողներն իրականացնում էին կաբինետների մաքրման աշխատանքներ։

ArtաՍահմանում տեղի ունեցավ Վայք համայնքի հետ համագործակցության, Մարտիրոս գյուղական ճամբարի ամփոփման կլոր սեղան-քննարկումը։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started