Ճամփորդապատում

Բարև Ձեզ:

Ձեզ հետ Սեբաստացի Էվան է: Ուզում եմ Ձեզ հետ կիսվել իմ հետաքրիր ճամփորդությունից: Այսօր ես իմ ուսուցչուհիների` ընկեր Մանեի, ընկեր Ֆլորայի, և դասընկերներիս հետ գնացել էինք Եղվարդ`Խզուզիկ քոլեջի սաների հետ ծանոթանալու և միասին Զատկածես իրականացնելու: Խզուզիկ քոլեջի սովորողներին մենք սովորեցրեցինք մեր երգերը և ասիկները: Շատ տպավորիչ և հետաքրքիր էր: Ձվախաղեր խաղացինք: Խզուզիկ քոլեջի սաների հետ ծանոթանալուց և գիտելիքներ փոխանցելուց հետո մենք մի փոքր հանգստացանք, ճաշեցինք և շարժվեցինք դեպի Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մենք ծանոթացանք Ընկեր Հասմիկի հայրիկի` Տեր Հովնան քահանայի հետ: Տեր Հովնան քահանան մեզ պատմեց եկեղեցու մասին, մենք երգեցինք: Այնուհետև մենք տեսանք մեկ այլ 5-րդ դարի հին Բազիլիկ եկեղեցի: Շատ հետաքրքիր և բովանդակալից օր ունեցանք ես և իմ ընկերները:

Խաչատրյան Էվա

Շարունակել կարդալ “Ճամփորդապատում”

«Ուսումնական գարուն»․ ներկայացնում է Ալեքսանդր Ավետիսյանը

Ես կարդացել եմ Ջաննի Ռոդարիի ՝ Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ-ով հեքիաթը։

Շարունակել կարդալ “«Ուսումնական գարուն»․ ներկայացնում է Ալեքսանդր Ավետիսյանը”
Design a site like this with WordPress.com
Get started