Գիտելիքի օրը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Մասնակիցներ՝ 3-2 դասարանի սովորողներ

Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Օրը՝ սեպտեմբերի 1

Տևողությունը՝ 10:30- 12:00

Օրակարգում՝

  • նկարչական պլեներ
  • ընթերցանություն
  • մարզաշար
  • ընդմիջում

Անհրաժեշտ պարագաներ

  • Արևային գլխարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ կոշիկներ
  • ջրաման, բրդուճներ
  • հեռախոս, տեսախցիկ
  • ջրաներկ, գուաշ, թուղթ, վրձին, ջրաման
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ և տոպրակներ

Կոմիտասյան օրեր․ նախագիծ

Նպատակը՝  սովորողներին ծանոթացնել  Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:

Տևողությունը՝ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 18

Շարունակել կարդալ “Կոմիտասյան օրեր․ նախագիծ”

Տիեզերք. ուսումնական նախագիծ

Տիեզերք ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա

Նպատակը՝  Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին՝ կարևորելով մարդու դերը նրա պահպանության հարցում

Խնդիրները

  • Զարգացնել տեսանյութեր դիտելու, տեղեկույթ կարդալու, դրանց բովանդակությունը ներկայացնելու կարողությունները
  • Զարգացնել տեղեկույթը կարդալիս գլխավոր միտքը երկրորդականից տարբերակելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել ունեցած տեղեկույթը ներկայացնելու կարողությունները P. Point ծրագրով
  • Զարգացնել P. Point ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել աշխատանքը պլանավորելու, նախագծելու և քայլ առ քայլ իրականացնելու կարողություններ
  • Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ
  • Ծանոթացնել ավանդապատում ժանրին
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Գործունեությունը և արդյունքը

1-ին փուլ

  • Կարդալ, դիտել, մեկնաբանել, քննարկել  ուսումնական նյութեր և  տեսանյութեր հետևյալ թեմաների մասին`
  1. Արեգակնային համակարգ   1  ,  2 , 3 (ռուս.)
  2. Երկիր մոլորակ ,2(ռուս)
  3. Գլոբուս, Քարտեզ
  4. Տարվա եղանակներ
  5. Գիշեր, ցերեկ
  6. Մայրցամաքներ, օվկիանոսներ
  7. Բնական երևույթներ
  8. Բնական տարերքներ
  9. Բնական ռեսուրսներ

2-րդ փուլ

  • 2-3 հոգիանոց խմբերով տեղեկատվական նյութեր պատրաստել (լրացուցիչ տեղեկույթի որոնում, համադրում ունեցածի հետ) թվարկած թեմաների մասին.
  • Աշխատանքները ներկայացնել դասարանին, հրապարակել բլոգներում

3-րդ փուլ

  • Կարդալ արևի, լուսնի, աստղերի, գիշերվա, ցերեկի մասին ավանդապատումներ.
  • Հորինել նոր ավանդապատումներ, հանելուկներ, հրապարակել բլոգում.

Ընթացիկ գործունեություն

  • Այցելել  աստղացուցարան
  • Այցելել ասղտադիտարան

Ամփոփումն՝ այստեղ:

Ես. ուսումնական նախագիծ

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի հետ: Նախագիծն իրականացվում է 1-3-րդ դասարաններում, յուրաքանչյուր տարի ունենալով իր զարգացումը:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում.
  • Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում.
  • Անհաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (սովորողի բլոգ, դասարանական բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Power Point, Movie Maker կամ այլ մոնտաժային ծրագիր),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսներիցանկ

3-րդ դասարան

  • Սովորողների ինքնապատումներ
  • Հովհաննես Թումանյան «Ամենից լավ տունը»
  • Շաշ հյուրը (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Էշի ձուն (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Անունների ծագման պատություն (հանրագիտարան, որոնողական կայքեր)

3-րդ դասարան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Աշխատանքները կարող են ներկայացնել ձայնագրության, շնորհանդեսի (պրեզենտացիայի), տեսաֆիլմի տեսքով:

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են սովորողների բլոգներում՝

  • Իմ տունը, սենյակը
  • Իմ ընտանիքը 
  • Իմ սիրելի զբաղմունքը
  • Ես հրաշք եմ, որովհետև

Նախագծի ամփոփումն՝ այստեղ:

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

Design a site like this with WordPress.com
Get started