Աքրոստիքոս «Գարուն» բառով

Հորինում են Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողները

Գարունը շատ գեղեցիկ է։

Արևը շողում է ուրախ։

Րոպե առ րոպե եղանակը տաքանում է։

ՈՒրախ- ուրախ ծաղիկներ ենք հավաքում,

Նայեք տեսեք ինչ գեղեցիկ է գարունը։

Օֆելի Զեյնալյան

Գալուստով քո շատ սպասված,

Արթնացնում ես ամեն հատված,

Րոպե-րոպե զարթոնք ապրում,

Ուրախացնում, աշխույժացնում,

Նոր կյանք սփռում ողջ աշխարհում։

Աբրահամյան Վիկ

ԳԱՐՈՒՆ ԵԿԱՎ ՆԱԽՇՈՒՆ-ՆԱԽՇՈՒՆ,

ԱՐև ԲԵՐԱՎ ՏԱՔ ՇՈՂԵՐՈՎ,

ՐՈՊԵ ԱՌԱՋ ԾԻՏԻԿՆԵՐԸ

ՈՒՐԱԽ, ԶՎԱՐԹ ԹՌՉԿՈՏԵՑԻՆ

ՆԱԶԱՆԻ ՊԱՐ ԲՌՆԵՑԻՆ։

Միքայելյան Խաչիկ 

Խաչատրյան Էվա

Գարունը եկավ,

Արևը շողաց,

Րոպե առ րոպե մարդիկ

Ուրախացան անտես՝

Նոր տարվա պես:

Դանիել Բարոյան

Գարուն եկավ ծաղիկներով,

Արև եկավ շողերով,

Րաֆին հելավ դուրս խաղալու:

ՈՒրախ ամպերը եկան,

Նոնան գնաց ծաղիկ հավաքելու:

Դիանա Բալյան

Գարունը շատ հետաքիր է մեր երկրում,

Անուշ օրեր է բերում գարունը,

Րոպեները սահում են գարնան հետ։

ՈՒրախ եմ աշնան համար՝

Նախշուն, հետաքիր գույներով լի։

Ավետիսյան Ալեքսանդր

Գարունը եկել է,

Ամեն ինչ ներկել է,

Րոպե ու վարկյան

Ուրախացել է,

Նորից ժպտում են մանուկները ։

Վան Բաղդասարյան

Գարունը եկավ

Արև բերեց իր հետ։

Րոպե առ րոպե

ՈՒրախ ու զվարթ

Նախշուն ծառերն են ծաղկում։

Դավիթ Մարտիրոսյան

Գարուն եկավ գեղեցիկ

Արևը փայլեց գեղեցիկ

Րոպեներ ուրախ մեզ հասան

Ուլունք կախեցին աղջիկները

Նոր շունչ ստացան ծաղիկները:

Հակոբյան Դավիթ

Դանիելյան Գայանե

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started