Փետրվարի մենթորական հանդիպումների ամփոփում

Փետրվար ամսվա հանդիպումների, զրույցների, նամակագրական կապի ընթացքում Մանուշակ Աբրահամյանի հետ քննարկել և ամբողջացրել ենք փետրվարյան նախագծերը, շաբաթվա աշխատանքնային նախագծերը, Թումանյանական օրեր նախագծային աշխատանքների կազմակերպումը դասարանում և ընտանեկան դպրոցներում։

2-րդ դասարանի ուսումնական փաթեթներից ընտրել ենք երրորդ ուսումնական շրջանի ընթերցանության փաթեթը։ Դասարանի առանձնահատկությունները և Մանուշակի դիտարկումները հաշվի առնելով խմբագրել և ստեղծել եմ շաբաթվա աշխատանքային էջերը։

Հատուկ ուշադրություն ենք դարձրել դասարանական բլոգում սովորողների անհատական էջերին։

Կազմակերպել և իրականացրել ենք համատեղ ճամփորդություն Հ․Մալյանի անվան կինոդերասանի թատրոն։

Ընթացիկ քննարկում ենք մարտ ամսվա նախագծերը, դրանց կազմակերպումը և իրականացումը։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started