Մենթորական աշխատանքի ծրագիր

Աշխատանքային ծրագիրը կազմվել է հաշվի առնելով մանկավարժական կենտրոնի մենթորության գործունեության մասին կարգը:

Աշխատանքի նպատակը՝ բլոգով, նախագծերով ուսուցում իրականացնելու փորձի փոխանցում, նպաստել գործընկերոջ՝ մանկավարժական գործունեության մեջ ինքնահաստատմանը։

Մենթոր՝ Մանուշակ Աբրահամյան

Ստաժորներ՝ Մանե Հարությունյան

Խորհրդատվական աշխատանքների կազմակերպման ձևերը՝

  • վիրտուալ միջավայրում՝ ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով
  • ֆիզիկական միջավայրում պարապմունքների, խորհրդատվությունների միջոցով

Մասնագիտական զարգացման ուղղությունները՝

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2-րդ դասարան

  • դասարանական օրացույցի ամբողջացում
  • նախագծային ուսուցման կազմակերպում (ընտանեկան նախագծեր)
  • ուսումնական ճամփորդություններ
  • ուսումնական ռեսուրսներ
  • 2-րդ դասարանի ուսումնական փաթեթների ստեղծում, ստեղծած նյութերի խմբագրում, համապատասխանեցում դասարանական խմբի առանձնահատկություններին
  • այլ

Հանդիպումների թեմաներ, ժամանակացույց

հունվարի 4-5, առցանց քննարկում․

  • ուսումնական հունվար, հունվարյան նախագծեր, ճամփորդություններ, ստուգատեսներ

Աղբյուրը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգից

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started